|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեային եւ կրկին «հատուկ շնորհակալություն հայտնել» ԱՄՆ իրավասու մարմիններին՝ «ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, ԱՄՆ-ում գտնվող գույքը բռնագրավելու որոշման համար»:
Դատախազությունը հաղորդել է. «Հիշեցնենք, որ ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ հաստատվել է հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագրավման եւ ամենաբարձր շուկայական արժեքով վաճառելու մասին համաձայնությունը»:
Մինչդեռ հայտնի է, որ Խաչատրյանների ընտանիքն իր հոժար կամքով է համաձայնել, որ գույքը վաճառվի եւ բաժանվի 2 մասի` իրենց եւ Հայաստանի միջեւ»: