|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան, հայտնել է ТАСС-ը։
Սա Մոդիի առաջին այցն է վարչապետի պաշտոնը երրորդ անգամ ստանձնելուց հետո։ Վերջին անգամ Հնդկաստանի կառավարության ղեկավարը Ռուսաստանում է եղել 2019 թվականին, երբ նա եկել էր Վլադիվոստոկ։
Այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է «կարևոր, լայնածավալ այցի» ակնկալիքի մասին, երկու երկրների ղեկավարները կկարողանան շփվել ոչ պաշտոնական միջավայրում։
«Մենք անհամբեր սպասում ենք մեր երկրների միջև հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը։ Մեր երկրների միջև կապերի ամրապնդումը մեծապես օգուտ կբերի մեր ժողովուրդներին»,- սոցցանցերում գրել է Հնդկաստանի վարչապետը։