|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 09։10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով 1 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։