կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-25 22:13
Հասարակություն

Ավազով բարձած «Զիլը» գլորվել է ձորը

  Ավազով բարձած «Զիլը» գլորվել է ձորը

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Կոտայքի մարզիկ Սոլակ գյուղի բնակիչ 47-ամյա Հմայակ Աբրահամյանը Ֆանտան գյուղի վարչական տարածքում իր վարած ԶԻԼ մակնիշի 17 LS 742 համարանիշի ավտոմեքենայով ավազահանքերից դեպի գյուղ տանող ճանապարհին ոլորանապտույտ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը ում ձորից դուրս են բերել գյուղացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Մանրամասները` այստեղ: