Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում, Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում քաղաքացիները թուրքական համարանիշներով բեռնատար ավտոմեքենա են կոտրում:
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են լուսարձակներով և կողային հայելիներով վնասված վիճակում TR 08 K 6839 և TR 08 K 6614 կցորդիչով բեռնատար ավտոմեքենաները:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված բեռնատարները պատկանում են Երևանում գործող «Գյուզդեն Նակլիատ» ՍՊԸ-ին և ոստիկանություն է հրավիրվել նշված ՍՊԸ-ի ներկայացուցիչը:
Պարզվել է, որ Ազատության պողոտայում երթևեկելիս միմյանց ճանապարհ չզիջելու համար նշված բեռնատարները կանգնեցվել են ինչ-որ ավտոմեքենայի վարորդի կողմից, որտեղից իջել են 2 քաղաքացի, և մետաղյա ձողերով հարվածել ու վնասել են թուրքական բեռնատարների լուսարձակներն ու աջակողմյան հայելիները:
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը կատարող անձանցից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 48-ամյա Էդվին Մոքելի Խոդավերդինն է:
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառոււմներ՝ նրան և մյուս անձի ինքնությունը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղութամբ: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: