կարևոր
3442 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-13 21:15
Քաղաքական

5 ուշագրավ ելույթ՝ Փաշինյանից, սկզբում Արցախը պահելու, իսկ վերջում՝ հանձնելու մասին. Yerevan.Today

Նիկոլ Փաշինյանը 12․06․2024թ․ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց․ «2018 թվականի ապրիլի դրությամբ, մի իրադրություն ենք ունեցել, որ մենք անխուսափելիորեն պետք է գնանք զիջումների ճանապարհով։ Ճիշտը դա կլիներ, ճիշտը դա կլիներ։ Ես ինձ դրա համար շատ եմ մեղադրում, որ պետք է գայի գոնե ԱԺ փակ ռեժիմով ասեի, որ մենք պետք է համաձայնենք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի։ Ոչ միայն հայկական, այլև Ադրբեջանական համատեղ կառավարմամբ պետք է լինի։ Եվ մեր զիջումների սահմանը պետք է լինի մեր 29,743 քառակուսի կիլոմետրը»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, բնականաբար, մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ 2018 թվականին, դրանից հետո ու մինչև 2020 թվականի պատերազմը խոսում էր Արցախի փրկության կարևորության մասին, իսկ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություներին մասնակցում էր կորցրածը հետ բերելու խոստմամբ։

Ի՞նչ ելույթներ ու ուղերձներ էր ունենում 2020 թվականի պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ նշում է, թե 2018 թվականին իսկ իրեն հայտնի էր, որ առանց զիջումների չի կարող։

Տեսանյութում մեջբերել ենք միմյանց հակասող մի շարք ելույթներից, որոնք արվել են պատերազմի օրերին։

27.09.2020թ․․ «Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն: Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության և անկախության երաշխավորն է: և Հայաստանի Հանրապետությունը իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին: Մենք գործադրելու ենք հնարավոր և անհնարին ամեն ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար»: 

03.10.2020թ․․ «Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է՝ հաղթանակ: Այդ նպատակի անունն է՝ հաղթանա՛կ:

և մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթենք: Ու մենք անպայմանորեն կհաղթենք: Ու չկասկածեք՝ մենք անպայմանորեն կհաղթենք»:

05․10․2020թ․․ «Հայրենիքի համար կռնոաց մահու կռիվ տալու։ Ես պխնդրում եմն նաև նրանք, ովքեր իրենց հետ ունեն հագուս տզինվորական, ձմռռտայկին բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սահղավարտ, զրահաբաճկոն, ես խնդրումե մ, որ դրանք ինչ-որ ձևով կենտրոնացնեն զկենտրոնական հավաքակայանում»։

14.10.2020թ․․ «Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե իր հայտարարած քաղաքական գծին և Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ:

Հայ ժողովուրդը այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին և հասնել անշրջելի հաղթանակի, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման:

Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Մենք կանգնելու ենք մինչև վերջ, մենք պայքարելու ենք մինչև վերջ, և այդ վերջի անունն է Ազատ և Երջանիկ Արցախ, Ազատ և Երջանիկ Հայաստան:

Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը, ու մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսամարտը, մեր նոր Սարդարապատը»:

 

27.10.2020թ․․ «Այսօր Արցախը թեկուզ վիրավոր, սակայն, կանգուն է, և այս ամենը առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ:

Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս. Արցախը կանգուն է մնալու, որովհետև մեր ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան:

Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու, և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները:

Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի և ամեն միլիմետրի համար

Որևէ բան, որևէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետև խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, և մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում:

Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին»:

Այս մասին՝ Yerevan.Today-ի տեսանյութում։