Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը ուժի մեջ է և տեղի է ունենալու ապրիլի 25-ին, ինչպես այդ մասին ավելի վաղ հայտարարել էին ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանն ու ՕԵԿ խմբակցության ղեկավար Հովհաննես Մարգարյանը: Yerkir.am-ի հետ զրույցում դա հաստատեց ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը:
Նշենք, որ Արթուր Բաղդասարյանի ասուլիսի ժամանակ նա կպատասխանի բոլոր այն հարցերին, որոնք թերևս անպատասխան մնացին ՕԵԿ քաղխորհրդի նիստին հաջորդած` ՕԵԿ-ական պատգամավորների մամուլի ասուլիսի ժամանակ: Անպատասխան մնացին լրագողների այն հարցերը, թե ո՞ր դաշտում է գործելու ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալուց հետո, ի՞նչ աշխատանքի է անցնելու Արթուր Բաղդասարյանը, ի՞նչ քաղաքական օրակարգով են այսուհետ շարժվելու և ինչ քաղաքականություն են որդեգրելու` կուտակային կենսաթոշակային օրենքի հետ կապված:
Մեր հարցին` ճի՞շտ են մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, Արթուր Միսակյանը պատասխանեց, որ նման տեղեկատվության դեռևս չի տիրապետում: