Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրենքի համաձայն՝ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասության սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Ի դեպ, քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ այստեղ է, ինքը 2018 թվականին այս նորմը շատ էր թափահարում և պահանջում էր ոստիկանությունից, որպեսզի այս նորմը պահեն։ Այս նորմը ներկայումս մասսայական ոտնահարվում է և չկա գործուն մեխանիզմ՝ այս նորմը պարտադրելու ոստիկանությանը։ Հասարարակական կարգը պահպանելիս, ոստիկանության ծառայողների համազգեստ և տարբերանշան կրելու նորմը նույնպես մասսայական խախտվում է։ Այս մասին ԱԺ ամբիոնից նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Ներքին զորքերը խաղաղ հավաքներին խոչընդոտելու ուղղակի արգելքի ներքո են, մինչդեռ տեսնում ենք՝ ինչպես են ներքին զորքերի ծառայակիցները, դժվար է նույնիսկ ասել ծառայակից, այն անձանց, ովքեր տարբեր բերետների քողի ներքո հարձակվում ու խոշտանգում են քաղաքացիներին, ԱԺ պատգամավորի ու չեն կրում պատասխանատվություն։ Ու հետաքրքիր է, որ 26 հարուցված վարույթներից որևէ մեկը քրեկաան հետապնդում չկա, որևէ մեկը այդ հանցավոր վարքագծի համար ներգրավված չէ որպես մեղադրյալ»։
Մինասյանը հիշեցրեց, որ «Պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ ներքին զորքերը պարտավոր են ներգրավվել պաշտպանությանը եւ գտնվել Զինված ուժերի հրամանատարության օպերատիվ վերահսկողության ներքո։ Բայց «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծում այս նորմն ուղղակի չկա։ «Հարց է առաջանում՝ էս բիլակով տղերքը, ամուր տղերքը, պատրաստված տղերքը հայրենիքի արտաքին պաշտպանության գործում կա՞ն, թե՞ միայն ներգրավվելու են ներսում եւ ջարդելու են Հայաստանի քաղաքացիներին»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Նշենք՝ նիստի օրակարգում՝ ՀՀ Կառավարության հեղինակած «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի ընդունման փաթեթ, որը, ըստ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծերի փաթեթի՝ «ուղղված է զուտ ոստիկանական ծառայության ստեղծմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության ու հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ»:
Մանրամասն՝ տեսանյութում