կարևոր
1633 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-29 15:51
Հասարակություն

Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցու սփիւռքի թեմակալ առաջնորդների յայտարարութիւնը

Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցու սփիւռքի թեմակալ առաջնորդների յայտարարութիւնը

Ցաւով տեղեկացանք, թէ ինչպէս են ոստիկանական ուժերը խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբի մուտքը Սարդարապատի յուշահամալիր, Մայիս 28-ի նուիրական օրը, երբ Հայոց Հայրապետը եւ հոգեւորականաց դասը այցելում էին համազգային նուիրական յուշակոթող՝ աղօթելու մեր հայրենիքի բարօրութեան համար, պանծացնելու յիշատակը հայրենեաց պաշտպան հայորդեաց։

Սարդարապատի յաղթանակը կերտուել է ողջ հայ ժողովրդի հաւաքական կամքով, կենաց ու մահուան կռուով։ Այն մեր ժողովրդի միասնականութեան, յաղթանակների եւ զարթօնքի խորհրդանիշն է, որի կերտմանը մասնակից են եղել նաեւ բազմաթիւ նուիրեալ հայ հոգեւորականներ։

Նախորդ տասնամեակներին երբեւէ դէպք չի արձանագրուել, երբ որեւէ հայորդու արգելուի այցելել Սարդարապատի յուշահամալիր, առաւել եւս՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որի այցի մասին նախապէս տեղեկացուած են եղել պետական պատկան մարմինները։

Ոստիկանների կողմից նմանօրինակ անյարիր վարքագիծը անարգանք է ողջ քրիստոնեայ հայութեան համար։

Կոչ ենք անում պետական պատկան մարմիններին ուշադիր եւ անաչառօրէն քննել կատարուածը եւ պատասխանատուութեան ենթարկել միջադէպի բոլոր մեղաւորներին։

28 Մայիսի, 2024

Գերաշնորհ Տ․ Յովնան Արք․ Տէրտէրեան, Առաջնորդ ԱՄՆ Արեւմտեան թեմի

Գերաշնորհ Տ․ Խաժակ Արք. Պարսամեան, Հայրապետական Պատուիրակ Արևմտեան Եւրոպայի

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արք․Այքազեան, Հայց․ Եկեղեցւոյ Պատուիրակ

Գերաշնորհ Տ. Մեսրոպ Եպս. Պարսամեան, Առաջնորդ ԱՄՆ Արևելեան Թեմի

Գերաշնորհ Տ․ Աբգար Եպս. Յովակիմեան, Առաջնորդ Կանադայի Թեմի

Գերաշնորհ Տ. Յակոբ Արք. Գլնճեան, Առաջնորդ Ուրուգուայի Թեմի

Գերաշնորհ Տ. Նարեկ Եպս. Բէրբէրեան, Առաջնորդ Բրազիլիայի Թեմի

Հոգեշնորհ Տ․ Առէն Վրդ. Շահէնեան, Առաջնորդական Տեղապահ Արգենտինայի Թեմի

Գերաշնորհ Տ․ Հայկազուն Արք. Նաջարեան, Առաջնորդ Աւստրալիայի և Նոր Զելանդիայի Թեմի

Գերաշնորհ Տ. Յովակիմ Եպս. Մանուկեան, Առաջնորդ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Թեմի

Հոգեշնորհ Տ. Գրիգոր Վրդ. Խաչատրեան, Առաջնորդ Ֆրանսիայի Թեմի

Գերաշնորհ Տ. Տիրան Եպս. Պետրոսեան, Հայրապետական Պատուիրակ ի Կենտրոնական Եւրոպա և Սկանդինաւիա

Գերաշնորհ Տ. Տաթև Եպս. Յակոբեան, Առաջնորդ Ռումինիայի Թեմի

Գերաշնորհ Տ. Սերովբէ Եպս. Իսախանեան, ժռաջնորդ Գերմանիոյ Թեմի

Գերաշնորհ Տ. Վարդան Եպս. Նաւասարդեան, Առաջնորդ Բալթեան երկրների Թեմի

Հոգեշնորհ Տ․ Խորէն Վրդ. Առաքելեան, Առաջնորդական Տեղապահ Յունաստանի թեմի

Հոգեշնորհ Տ․ Գուսան Ծ. Վրդ. Ալճանեան, Առաջնորդական Տեղապահ Շուեյցարիայի Թեմի

Գերաշնորհ Տ․ Եզրաս Արք. Ներսիսեան, Առաջնորդ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի

Գերաշնորհ Տ. Մովսէս Արք. Մովսիսեան, Առաջնորդ Հարաւային Ռուսաստանի Թեմի

Գերաշնորհ Տ. Մարկոս Եպս. Յովհաննիսեան, Առաջնորդ Ուկրաինայի Թեմի

Գերաշնորհ Տ․ Աշոտ Եպս. Մնացականեան, Առաջնորդ Եգիպտոսի Թեմի

Գերաշնորհ Տ․ Օշական Եպս. Կիւլկիւլեան, Առաջնորդ Իրաքի Թեմի

Գերաշնորհ Տ․ Արմաշ Եպս. Նալբանդեան, Առաջնորդ Դամասկոսի Թեմի

Գերաշնորհ Տ․ Կիրակոս Եպս. Դաւթեան, Առաջնորդական Տեղապահ Վրաստանի Թեմի