կարևոր
4675 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-28 17:17
Հասարակություն

Ոստիկանների դատապարտելի պահվածքը՝ իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության հերթական դրվագն է․ Մայր Աթոռ

Ոստիկանների դատապարտելի պահվածքը՝ իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության հերթական դրվագն է․ Մայր Աթոռ

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել․

«Հավարտ Սրբոց Գայանյանց տոնի առիթով մատուցված Ս․ Պատարագի և Հանրապետական մաղթանքի Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սարդարապատի հուշահամալիր

Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության։

Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

Թող Երկնավոր Տերն անսասան պահի հայոց անկախ պետականությունը և հանապազ օրհնի ու ապահով և անվտանգ կյանք շնորհի համայն մեր ժողովրդին»։