Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով, գլխավորն այն է, որ այնտեղ զոհեր չլինեն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ պաշտոնյայի խոսքերը։
Ջաբարովը նաև հավելել է, որ Մոսկվան աշխատելու է Հայաստանում գործող ցանկացած իշխանության հետ։
Ըստ Ջաբարովի՝ Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է իրավիճակին, քանի որ Հայաստանը հանդիսանում է ՌԴ-ի գործընկերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), թեև վերջին շրջանում Երևանում ավելի ու ավելի են խոսում կառույցից դուրս գալու մասին։
«Մենք շահագրգռված ենք, որ հանրապետությունում կայունություն լինի, Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ։ Գլխավորն այն է, որ այնտեղ զոհեր չլինեն»,- նշել է Ջաբարովը։
Սենատորն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ասում է, որ «մենք Հայաստանի բնական դաշնակիցներն ենք և հույս ունենք, որ այդպես էլ կմնանք ապագայում»։
«Մեզ իրարից բաժանելու ցանկացած փորձ ամենասարսափելի հետևանքները կունենա հենց Հայաստանի համար, քանի որ հայերն ավելի հավատարիմ դաշնակից չունեն, քան Ռուսաստանը»,- եզրափակել է նա։