կարևոր
3628 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-10 01:36
Քաղաքական

Իրավիճակով պայմանավորված չե՛ք կարող օրենքը գործադրել կամ չգործադրել․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները փորձում էին ճշտել ոստիկանությունից՝ ո՞ր օրենքով է իրենց մուտքն ԱԺ արգելվում։ Ոստիկանությունից պատգամավորներին հայտնեցին՝ քանի որ հասարակական կարգը խախտված է, իրենք սպասեն ու ավելի ուշ մտնեն իրենց աշխատասենյակներ։

Պատգամավորներն իրավունք ունեն գնալու իրենց աշխատասենյակ։ Չեք կարող պատճառաբանել, թե լարված իրավիճակ է, եղանակային պայմաններ են, տարերային աղետ է և այլն։ Պատգամավորական գործունեությունը 24-ժա,յա է, չեք կարող խոչընդոտել։ Այս մասին ոստիկանությանն ուղղված ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ ոստիկանությունն է ապօրինի գործողության դիմում, հասրակական կարգը հենց ոստիկաններն են խախտում։

Իրավիճակը Բաղրամյան փողոցում կրկին լարվեց։

Մանրամասն՝ տեսանյութում