կարևոր
5392 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-25 17:44
Քաղաքական

Հայրենիքի բանակի կողքին կա երկրորդ՝ Հայ դատի բանակը, որն օրնիբուն պայքարում է Հայաստանի, Արցախի իրավունքների համար․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքով՝ ՀՅԴ-ն որոշել է պահպանել Արցախի իր կառույցները։ Նրա համոզմամբ՝ ՀՅԴ-ի համար Արցախի էջը փակված չէ։  

 Նշենք, որ Արցախի հայաթափումով և Հայաստանի Հանրապետության շուրջ օրըստօրե լարվող անվտանգային միջավայրի ու գոյութենական սպառնալիքների պայմաններում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների հիմնական ուղղությունների քննարկման և համադրման, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մարտավարական որոշակի վերանայումներ անելու համար՝ ՀՅԴ Բյուրոն հրավիրել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով։ Խորհրդաժողովի օրակարգում Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին հիմնական մարտահրավերների քննարկումն է, դրանց հաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։

Խորհրդաժողովին մասնակցում են  ավելի քան քսան երկրներից ժամանած՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։

Մանրամասն՝ տեսանյութում։