Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախօրեին Երեւան է ժամանել մայիսի 21-ին ՀՀ վարչապետի ընդունած ԿՀՎ օպերատիվ խումբը՝ այդ լրտեսական գերատեսչության փոխտնօրեն Դեւիդ Քոենի գլխավորությամբ։ «Թիկնոցի ու դաշույնի ասպետների» հետ «նույն սրվակի» մեջ է հայտնվել ամերիկյան «Խաղաղության կորպուսի» առաջնորդը, որը գործում է «մարդասիրական կազմակերպություն, որը կամավորներ է ուղարկում աղքատ երկրներ օգնություն ցուցաբերելու համար» ցուցանակի տակ: Հայաստանում Կոնգրեսի կողմից 1961 թ-ին հիմնադրված «ԱՄՆ կառավարության անկախ դաշնային գործակալությունը» գործում է 1992 թ-ից՝ դեսպանատան, Պետդեպարտամենտի եւ անկախ պետությունների ներքին գործերին միջամտելուն ուղղված այլ հաստատությունների հետ սերտ համակարգմամբ։ Կորպուսի «կամավորներն» աշխատում են Հայաստանի մարզերի դպրոցներում եւ ՀԿ-ներում՝ օգնելով դասախոսներին եւ ուսանողներին ուսումնասիրել անգլերենի իմաստությունը:
«Խաղաղույթան կորպուս» ծրագիրը, որում ողջ ընթացքում ներգրավված են եղել 1100 կամավորներ, նպաստել է հայ-ամերիկյան հարաբերությունների առավել սերտ եւ բարեկամական բնույթին, մեկ տարի առաջ ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քուինը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կրթությն, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարաւրոթյանն «անգնահատելի համագործակցության» համար: Հայաստանում «Խաղաղության կորպուսի» նոր ամերիկացի կամավորների երդման արարողությունը, որին մասնակցել են նաեւ Փաշինյանի կառավարության նախարարները, նա նշանակալի իրադարձություն է համարել՝ նկատելով՝ կամավորներին Հայաստանում միշտ հատուկ ջերմւթյամբ են ընդունել եւ համապատասխան վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ: Կամավորների թվում նախկինում եղել են նաեւ ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցներ, ովքեր շարունակում են իրենց շփումը նրանց հետ, ում հետ շփվել են Հայաստանում ծրագրի շրջանակներում, բազմանշանակորեն նկատեց տիկին Քուինը՝ եւս մեկ անգամ նշելով այն, ինչն առանց այն էլ, ընդհանուր առմամբ, բացահայտ գաղտնիքը: Այսինքն՝ «կամավորական շարժման» անվան տակ Հայաստանում ձեւավորվում եւ ամրապնդվում է լրտեսական ցանց։
Հայտնի է՝ արեւմտյան ադեպտներին եւ ազդեցության գործակալներին նրանց քայքայիչ գործունեությանը լիակատար քարտ-բլանշ տված հայկական գործող իշխանության դիրքերը որոշակի մարտահրավերների առջեւ է կանգնած «Տավուշը հանուն հայրենիքի» ոչ ֆորմալ հասարակական շարժման կողմից, որի ակտիվիստները վերջին շրջանում Երեւանում եւ հանրապետության այլ շրջաններում խաղաղ բողոքի ակցիաներ են կազմակերպում։ Ոստիկանության կոշտ գործողություններին զուգահեռ, որոնք ոչ մի անգամ դատապարտման չեն հանդիպում Արեւմուտքի կողմից, Հայաստանի գործող իշխանության զանգվածային քարոզչամիջոցները բողոքի ակցիաների մեջ ինտենսիվորեն փնտրում են առասպելական «ռուսական հետք»՝ իրենց չանհանգստացնելով անգամ չնչին ապացույցներով։
Չնայած փաշինի կառավարության բողոքի հերթական ալիքն անկում է ապրում, իսկ Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը վերադարձել է սահմանամերձ Կիրանց գյուղ, պարտվողական քաղաքականությունից տարբեր ձեւերով դրսեւորվող հիասթափությունն ու դժգոհությունը մնալու է Հայաստանի ներքաղաքական դինամիկայի երկարաժամկետ գործոն: Կարելի է ենթադրել՝ Երեւան դեսանտավորված ամերիկյան դեսանտի գլխավոր խնդիրներից մեկը, բացի օպերատիվ մոնիտորինգից, կլինի իշխող ռեժիմի դիրքի ամրապնդմանն ուղղված գործնական միջոցառումների մշակումն ու իրականացումը, ինչպես նաեւ հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների հետագա խթանումը։
Ալեքսանդր Գրիգորեւ
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի