Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հակառակ ամերիկյան շանտաժի՝ Հնդկաստանը վարում է անկախ տարանցիկ-լոգիստիկ քաղաքականություն՝ առաջնորդվելով ազգային շահերով:
Անցնող շաբաթ առաջավոր եւ Հարավային Ասիայի սահմանին տեղի ունեցավ առանց չափազանցության պատմական իրադարձություն, որը համեմատելի էր քաղաքական երկրաշարժի հետ։ Դելիի եւ Թեհրանի մակրոռեգիոնի խոշորագույն խաղացողները, ի դեմս Indian Ports Global Limited-ի (IPGL) եւ Port & Maritime Organisation of Iran-ի, մայիսի 13-ին ստորագրել են Չաբահար նավահանգստի կառավարման երկարաժամկետ համաձայնագիր առաջիկա 10 տարիների ընթացքում՝ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: Փաստաթղթի համաձայն՝ IPG-ն նախագծում կներդնի մոտ 120 մլն դոլար․ հետագայում եւս 250 միլիոն դոլար,- հայտնել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը:
IPGL-ն առաջին անգամ ստանձնեց նավահանգստի կառավարումը 2018-ի վերջին եւ այդ ժամանակից ի վեր մշակել է ավելի քան 90,000 TEU կոնտեյներային փոխադրումներ, ինչպես նաեւ ավելի քան 8,4 միլիոն տոննա այլ բեռներ: Թեհրանում ստորագրված համաձայնագիրը «ճանապարհ կհարթի ավելի մեծ ներդրումների համար, որոնք կարվեն նավահանգստում», -վստահ է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:
Հատկանշական է՝ Հարավային Ասիայի առանցքային գործոն Հնդկաստանը առաջին անգամ ստանձնում է արտասահմանյան նավահանգստի կառավարման պարտավորությունները: Արաբական ծովի ափին իրանական Չաբահարի հզորությունները թույլ են տալիս հնդիկ արտահանողներին եւ ներմուծողներին բեռների տարանցման կազմակերպման ժամանակ շրջանցել իրեն անբարյացակամ հարեւան Պակիստանի տարածքը, մասնավորապես՝ Կարաչի եւ Գվադար նավահանգիստները:
«Չաբահար նավահանգստի նշանակությունը դուրս է գալիս Հնդկաստանի եւ Իրանի միջեւ պարզ ջրանցքի իր դերից.այն ծառայում է որպես կենսական առեւտրային զարկերակ, որը կապում է Հնդկաստանը Աֆղանստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ», – համաձայնագրի ստորագրումից հետո Թեհրանում հայտարարել է Հնդկաստանի նվագնացության նախարարը։ Այդ կապը նոր հնարավորություններ է բացել առեւտրի համար եւ ամրապնդել մատակարարման շղթաների կայունությունը ողջ տարածաշրջանում»։ Տարածաշրջանային լոգիստիկայի համար հեռուն գնացող հետեւանքներով նշանակալի իրադարձությունը նախանշեց Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պառակտումը: Մասնավորապես, Պետդեպարտամենտի խոսնակ Պատելը հայտարարել է՝ Հնդկաստանի եւ Իրանի այս համաձայնագիրն ազատված չէ Վաշինգտոնի կողմից հնարավոր պատժամիջոցներից: Ավելին, ամերիկացի պաշտոնյայի խոսքով, այսօր Թեհրանի հետ համագործակցող ցանկացած խաղացող «պետք է գիտակցի հնարավոր ռիսկերը», առաջին հերթին՝ պատժամիջոցային ճնշումները:
Միջոցառումը լուսաբանող հնդկական լրատվամիջոցների կարծիքով՝ ստորագրված համաձայնագիրը վճռորոշ աշխարհաքաղաքական քայլ էր Իրանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ, որը լուրջ տարածաշրջանային հետեւանքներ կունենա: Դժվար է վիճել դրա հետ: Ընդ որում, արդեն նշվեց վերեւում, հնդկական կողմը ձգտում է մրցակցել Պակիստանի Գվադար նավահանգստի հետ։ Իսլամաբադը եւ Նյու Դելին վաղուց են մրցակցում համաշխարհային առեւտուրն ապահովող հենակետերի եւ կետերի համար։
Դրա հետ մեկտեղ, ակներեւ է, փաստաթղթի ստորագրման իմաստն ու նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային գործընթացների շրջանակներից։ Բաց աղբյուրներից հայտնի է դարձել, որ ապագայում նախատեսվում է Չաբահարը կապել «Հյուսիս – Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) հետ, որը կոչված է Հնդկաստանը Ռուսաստանի հետ կապել իրանական տարծքով, այնուհետեւ Կասպյան տարածաշրջանով: Հավանաբար, մեծամասամբ հենց այս հանգամանքով է բացատրվում Սպիտակ տան եւ Պետդեպարտամենտի աննախադեպ արձագանքը Չաբահար նավահանգստի կառավարման վերաբերյալ հնդա-իրանական համաձայնագիրը չընդունելու վերաբերյալ: Մեղմ ասած՝ հազիվ թե ամերիկյան շահերին համապատասխանի գլոբալ հարավի եւ հյուսիսի միավորումը Ռուսաստանի առանցքային մասնակցությամբ։ Սակայն հնդիկների նկատմամբ անբարյացակամ Պետդեպարտամենտի այս աղաղակը եւս մեկ բացատրություն ունի։
Պատճառը՝ «Հյուսիս – Հարավ» նախագծի իրականացումը որեւէ կերպ չի առնչվում Հնդկաստանի վերաբերյալ ամերիկայի ծրագրերին։ Ակտիվորեն սիրաշահելով Մոդիի կառավարությանը՝ 2023ին Սպիտակ տունը ոչ միայն մատնանշել է իր շահերն Ասիայում, այլեւ Հնդկաստանն անվանել է գլխավոր գործընկեր, այդ շահերի ուղեցույց։ Առաջին հերթին խոսքն անցյալ տարվա սեպտեմբերին նախագահ Բայդենի եւ Մոդիի հանդիպման մասին է, որի ընթացքում, երկկողմ հարբերությունների արդիական հարցերից բացի, անդրադարձ է կատարվել նաեւ ժամանակակից աշխարհակարգի բարեփոխման գլոբալ խնդիրներին: ԱՄՆ-հնդկական հարաբերությունները որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելու Սպիտակ տան տիրոջ հնչեցրած ծրգրերը միջազգային բոլոր խաղացողների կողմից միանշանակ մեկնբանվել եւ հասկացվել են։ Ամերիկան, փաստորեն, հայտարարեց ոչ միայն այս երկրում ներդրումներ կատարելու պատրաստակամության, այլեւ Հնդկաստանի կողմից ռազմական հարթության մեջ համագործակցելու մտադրության մասին, որին արեւմտյան ռազմավարները վերապահում են Չինաստանի հիմնական մրցակցի դերը:
Երկրորդ իրադարձությունը, որը որակապես կանխորոշեց տածաշրջանում հետագա գործընթացներն ու իրադարձությունները, նույն Բայդենի հայտարարությունն էր Նյու Դելիում G20-ի հոկտեմբերյան գագաթնաժողովում Հնդկաստան – Մերձավոր Արեւելք – Եվրոպա տնտեսական միջանցքի (IMEC) նախագծի մեկնարկի մասին։ Այնուամենայնիվ, չնայած Մոդիի հասցեին Բայդենի բազմաթիվ հավաստիացումներին եւ խոստումներին՝ չնայած այն հանգամանքին, որ Հնդկաստանը չափազանց շահագրգռված է ուժեղ, ազդեցիկ խաղացողների հետ միջազգային համագործակցության ընդլայնմամբ, Նյու Դելիում գնացին Իրանի հետ երկարաժամկետ դժգոհությամբ հղի գործարքի: Ամենայն հավանականությամբ, Մոդիի կառավարությունում հաշվի են առել բազմաթիվ սխալներ, որոնք թույլ են տվել արեւելյան երկրները իմպերիալիստական Ամերիկայի հետ երկկողմ շփումներ կառուցելիս: Ավելին, նույնիսկ Բայդենի խոսքերը 2023ի աշնանը հնդկական միջանցքի կարեւորության մասին՝ Չինաստանին դիմակայելու տեսանկյունից, հազիվ թե հրապուրեն հնդկական իշխանութոյւններին։
Ակնհայտորեն, Հնդկաստանը որոշեց իրեն չզրկել մանեւրից՝ սերտ կապեր հաստատելով միայն Միացյալ Նահանգների հետ եւ իրենց առաջնային շահերի տրամաբանությամբ։ Հատկապես, որ հնդիկները չեն կարող չհասկանալ՝ 2023ի հոկտեմբերի սկզբի ողբերգական իրադարձություններից հետո Մերձավոր Արեւելքում (այն դեպում, երբ ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների գործողությունները հազիվ թե նման անակնկալ լինեին իսրայելական հատուկ ծառայությունների համար) Հնդկաստան-Մերձավոր Արեւելք-Եվրոպա տրանսպորտային միջանցքի նախագիծը կորցրել է իր երբեմնի նշանակությունը։ Իսրայելական նավահանգստային ենթակառուցվածքը, որը պետք է Հնդկաստանը միացներ Եվրոպային, առնվազն ժամանակավորապես դուրս է բերվել խաղից, սակայն, հայտնի է, հաճախ «ոչինչ ավելի մշտական չէ, քան ժամանակավորը»։
Բնականաբար, Չաբահար նավահանգստի համատեղ շահագործման համաձայնագրի ստորագրումը նոր կոորդինատներ ու հող է ստեղծում նաեւ ռուս-հնդկական համագործակցության ընդլայնման համար։ Ավելին, պետք չէ ուշադրության չարժանացնել նաեւ «Պարսից ծոց – Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքը Шанс Еревана: почему коридор "Персидский залив – Черное море" необходим Армении - 26.04.2023, Sputnik Армения (sputniknews.ru)։ Այս նախագիծը, որը պաշտոնապես մեկնարկել է 2016ին, բավականին ծախսատար է եւ լոգիստիկայի տեսանկյունից բարդ, նույնպես կապված է Չաբահար նավահանգստի հետ, չնայած դրան մասնակցում է նաեւ մեկ այլ ռազմավարական օբյեկտ՝ իրանական Բենդեր Աբբաս նավահանգիստը: «Պարսից ծոց – Սեւ ծով»-ի դերն օբյեկտիվորեն աճում է Ռուսաստանի հետ հավաքական Արեւմուտքի նախաձեռնած դիմակայության աճին զուգընթաց, ինչն արտացլվում է, մասնավորապես, Թբիլիսիում «Վրացական երազնքի» կառավարությունը քանդելու համառ փորձերի մեջ, որը ձգտում է հավասարակշռված եւ պրագմատիկ արտաքին քաղաքական կուրսի: Ռուսաստանը շահագրգռված է նաեւ այս նախագծի իրականացմամբ, ինչպես նաեւ «Հյուսիս – Հարավ»-ի շուտափույթ ի հայտ գալով՝ մեկ պրագմատիկ պատճառով։ Խոսքը նոր, Արեւմուտքի վերահսկողությունից դուրս իրականության ձեւավորման մասին է։ Անկասկած, իր անկախ քայլով Հնդկաստանը ոչ միայն մոտեցնում է նոր իրականությունը, այլեւ նշանակում է «Մեծ Եվրասիայի» տարածքում տարանցիկ նախագծերին լիիրավ մասնակցության ուղղակի հայտ։
Հ.Գ. մայիսի 19-ին հայտնի դարձավ Կարադաղի անտառներում (Արեւելյան Ադրբեջան նահանգ) ուղղաթիռի «կոշտ» վթարային վայրէջքի մասին, որում գտնվում էին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին եւ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը: Ենթադրյալ վթարի պատճառ կարող էին դառնալ ինչպես եղանակային վատ պայմանները, այնպես էլ այլ բնույթի հանգամանքներ։
Յուրի Կուզնեցով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի