|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Այս պահին 5-ից ավելի քաղաքացիներ կալանավորված են Տավուշում ապրիլի 21-22-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով, փաստարկներ բերեցի և դրանք չեն հերքվում, այլ նաև բացահայտ ցույց է տալիս, որ բացառապես մի նպատակ է հետապնդվում՝ վախի մթնոլորտ ստեղծել»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:
«Այս ամբիոնից քաղաքական մեծամասնության բազմաթիվ պատգամավորներ օրուգիշեր զբաղված են ատելության խոսքի տարածմամբ ու չգիտես ինչու, տիկին Վարդապետյան, մեր իրավապահ համակարգն անտեսում է այդ ամենը: Թե՛ այս ամբիոնից, թե՛ եթերներում, թե՛ սոցցանցերում ատելություն է տարածվում Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու նրա սպասավորների նկատմամբ։ Լավ, դուք ասելիք չունե՞ք, գոնե հորդորեք, որ զերծ մնան նման բաներից, բացահայտ սուտ ու կեղծիք է »,-սաց Արծվիկ Մինասյանը։