Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քաղաքացիներն այսօր փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը՝ հաջակցություն Տավուշում պայքարող հայրենատեր քաղաքացիների։
Նշենք, որ Տիգրանաշենը նույնպես Փաշինյանի վարչախումբը ծրագրում է հանձնել թշնամուն։ Բողոքի և ընդվզման գործողության ժամանակ մի խումբ ոստիկաններ մոտեցան քաղաքացիներին՝ ստիպելով բացել ճանապարհը, քաղաքացիներն ընդդիմանալով բացատրեցին, որ իրենց քայլերն ուղղված է և՛ Տիգրանաշենը, և՛ հայրենիքի բոլոր հատվածները պաշտպանելուն, որպեսզի կանխեն՝ հողեր հանձնելու Փաշինյանի գործողությունները։
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում: Փողոցներ են փակվել նաև Երևանում։
Նշենք ․ որ Տիգրանաշենում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը, որին ոստիկանները բերման ենթարկեցին։