|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Դուք ասում եք՝ սենց բան, որ ասենք, բա, Ադրբեջանը ի՞նչ կասի։ Ինչ ուզում է թող ասի։ Ժողովուրդն ասում է՝ էս 208 քկմ-ը հետ բերք։ Ասում են՝ Ջերմուկից քշեք դրանց։ Ձեր պատասխանատվությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ է, ոչ թե Ադուբեջանի։ Այս մասին հանձնաժողովի նիստում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սահման և շփման գիծ․ եթե դուք հղում եք կատարում ԽՍՀՄ ԳՇ քարտեզների վրա, ՀՀ զինված ուժերի ԳՇ-ում նույնպես կան քարտեզներ, որոնք շփման գիծը ցույց են տալիս։ Եվ ՀՀ կառավարության որոշումը շփման գիծը հավասարեցրել է պետական սահմանի հետ։ Դրա փոփոխությունը պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով» ,-ընդգծել է պատգամավորը։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ օրակարգում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ազգային ժողովի հայտարարության նախագիծն է։
Մանրամասն՝ տեսանյութում