Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը...
Նախ, սկսենք նրանից, որ այս մտքի հեղինակը նույնիսկ չի կարող իր «տան» տարածքակին ամբողջականությունը պաշտպանել, էլ ուր մնաց Ուկրաինայինը...
Բայց խնդիրը նրանում է, որ սույն քայլիստ արարածը պաշպանում է մի երկրի տարածքային ամբողջականությունը, որը երբեք չի թաքցրել իր հակահայկականությունը...
Ուկրաինան 1991 թ-ից վարել է բացահայտ հակահայկական քաղաքականություն. ակտիվ մասնակցել է մեր դեմ առաջին արցախյան պատերազմում, վերջին պատերազմում Բաքվին տրամադրել է սպիտակ ֆոսֆորը, որն օգտագործվել է մեր դեմ, իսկ պատերազմից հետո էլ պարտաճանաչ շնորհավորում է Ալիևին մեզ հաղթելու կապակցությամբ...
Կիևը երբեք չի դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ և երբեք չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը խախտված է Ադրբեջանի կողմից...
Զավեշտ է, երբ հակառուսականությունն արտահայտելու համար քայլիստ դավաճանները սատարում են մի երկրի, որը երբեք չի թաքցրել իր հակահայկական էությունը ու դրանով էլ ավելի մեծ խնդիր ստեղծում Հայաստանի համար...
Հետաքրքիր է, եթե ռուսներն Ալենի այս հակառուսական հիմարություններին կոնկրետ քայլերով պատասխանեն, ուկրաինացիները ինչպե՞ս են մեզ աջակցելու...
Ալենի արածը բացահայտ հակահայ քայլ է...»։