Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2022թ. հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, Մակրոնի ու Միշելի քավորությամբ, ազդարարեցին Արցախն Ադրբեջանին հանձնելու քաղաքականությունը: Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ինչը նշանակում էր ոչ միայն Արցախի հայաթափում, այլ նաև ռուսական զորքերի դուրս բերում Արցախից: Մակրոնին ու Միշելին, ինչպես նաև նրանց վաշինգտոնյան տերերին առավելապես ռուսական զորքերի թեման էր հետաքրքրում, իսկ թե ինչ կնախորդի ու կհաջորդի դրան, չէր հետաքրքրում:
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Մոսկվան, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ցանկության, կանխեց Արցախի ամբողջական անկումը: Եթե Նիկոլին մնար, ապա նա «Հաղթելու ենք» լոզունգի ներքո 2020-ին կփակեր Արցախի էջը: Նա հենց դրա համար էլ պատերազմի ժամանակ անընդհատ մերժում էր կռիվը կանգնեցնելու Մոսկվայի առաջարկները:
Փաշինյանի քարոզիչները 44-օրյայի ամբողջ ընթացքում տարածում էին, որ պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկները հնարավորություն են տալու ՌԴ-ին խաղաղապահներ մտցնել տարածաշրջան, ինչին Նիկոլը դեմ է ու դրա համար էլ այդ պրոցեսի դեմ պատրաստ է պայքարել մինչև վերջին հայ զինվորը: Այսինքն՝ երբ Նիկոլենք ասում էին «Հաղթելու ենք», իրենք նկատի չունեին հայ ժողովրդի հաղթանակը: Նկատի ունեին ռուսական առաջարկների մերժումը: Բայց այդ փուլում Պուտինին հաջողվեց խափանել Արցախի հայաթափման ու ամբողջական անկման նիկոլա-ալիևյան համատեղ գործողությունը: 2020-ի նոյոմբերի 10-ին ռուս խաղաղապահները մտան Արցախ, ինչին դեմ էին Թուրքիան, Ադրբեջանը, Արևմուտքը և Նիկոլ Փաշինյանը:
Եթե 2021-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվեր, ապա մենք չէին կորցնի Արցախը և չէին օկուպացվի ՀՀ տարածքները: 2021-ի ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշեցին Արցախի ողբերգական ապագան ու հարցականի տակ դրեցին Հայաստանի գոյությունը:
2022-ին Փաշինյանն ու Ալիևը համատեղ ջանքերով պատռեցին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը հայ ժողովրդի երազանքների փաստաթուղթը չէր, սակայն այդ պահին առավելագույնն էր մեզ համար ու հնարավորություն էր տալիս հայկական պահել Արցախի մնացած մասը: Այդ հայտարարությունը նաև ժամանակ շահելու հնարավորություն էր տալիս մեզ: Բայց այդ ամենը չէր մտնում Նիկոլ Փաշինյանի դրսի տերերի ծրագրերի մեջ, և մենք ստացանք պրահյան համաձայնագիր՝ Արցախի կործանումը նախատեսող համաձայնագիր:
Հիմա ռուսական զորքն արդեն դուրս է գալիս Արցախից, քանզի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն արդեն ոչնչացվել է Նիկոլի ու Իլհամի, նրանց դրսի տերերի ջանքերով: Եթե Արցախում հայ չկա, ապա ռուսական խաղաղապահների ֆունկցիան ավատրվում է և իմաստը կորում:
Հիմա Նիկոլն ու իր դրսի տերերն անցնում են գործողությունների երկրորդ փուլին՝ ռուսական զորքին Հայաստանից դուրս բերելուն: Դա նշանակում է, որ հայաթափում են նախատեսել արդեն Հայաստանի համար: Ինչպես Արցախում: Դա նշանակում է, որ յուրաքանչյուրիս խնդիրն է լինելու Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի ու մյուս մարզերի տարածքների պաշտպանությունը, քանզի հակառակ դեպքում ամեն ինչ ավարտվելու է Երևանում այնպես, ինչպես Ստեփանակերտում ավարտվեց:
Աղբյուրը՝ 7or.am