Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Տիգրան Ավինյանի հարցով դատական գործընթացը շարունակվում է։
Սիրելի՛ երևանցիներ,
Ինչպես տեղյակ եք՝ «Մայր Հայաստանի» որոշմամբ երկու դատական հայց եմ ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ։ Վիճարկում ենք Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը։ Մեր համոզմամբ՝ այն տեղի է ունեցել օրենքի խախտմամբ։
Մենք այս ապօրինության հարցով տարբեր հայցեր ենք ներկայացրել դատարան։ Այդ հայցերից մեկով նիստը տեղի կունենա այսօր, Վարչական դատարանում, ժամը 15:00-ին։ Հասցե՝ Գարեգին Նժդեհի 23»: