Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է մտցրել ուկրաինական եւ ռուսական մի շարք գործարարների եւ ընկերությունների հանդեպ. տեղեկացրել է УНИАН-ը։
Ցուցակում, մասնավորապես, ընդգրկվել են.
Գործարար Վադիմ Ալպերինը, որին անվանում են «մաքսանենգության արքա», եւ Ալեքսանդր Երիմիչուկը;
Յուրի Կուշնիրը («Չեռնովիցկի շինանյութերի գործարան» ընկերության եւ «Սոկո» թիկնապահական գործակալության հիմնադիր) եւ Օրեստ Ֆիրմանյուկը;
Գործարար Վիկտոր Շերմանը եւ Ռուսաստանի քաղաքացիներ Անդրեյ Պոպովն ու Արայիկ Ամիրխանյանը (10 տարով)։
Միջոցները նախատեսում են ակտիվների արգելք եւ առեւտրային գործողությունների սահմանափակում, թռիչքների եւ փոխադրումների սահմանափակում Ուկրաինայի տարածքում, Ուկրաինայից կապիտալի դուրսբերում, գործունեության արգելք Ուկրաինայի տարածքում։
Պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաեւ 86 ընկերություններ։