|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ մարտի 23-ին, այցելելու է Շիրակի մարզ, որը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ մարզպետ Մուշեղ Մուրադյանի համար։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանի այցից հետո մարզպետը կհեռանա պաշտոնից, եւ Շիրակի ղեկավարումը կհանձնվի վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի 28-ամյա ազգական Վահագն Մկրտչյանին։
Գործող մարզպետի հեռացման մասին դեռ ամիսներ առաջ էր խոսվում, սակայն ներկայում, ըստ ամենայնի, պարարտ հող է ստեղծվել` այն առումով, որ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, թե Շիրակի մարզպետի աշխատակազմում սկսվել են ձերբակալություններ, կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է մարզպետարանի 2 պաշտոնյա, մեկը՝ քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, որոշ տեղեկություններով՝ Վեդիի համայնքապետի խնամին՝ քրոջ սկեսրայրը։ Նիկոլ Փաշինյանն այցի ընթացքում մասնակցելու է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում հիմնանորոգված լսարանների բացման արարողությանը։