|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Yerkir.am-ի տեղեկություններով` այս ժամերին Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի մի շարք գյուղերում բազմաթիվ մարդիկ են հավաքվել։ Վերջիններս խիստ մտահոգ են Փաշինյանի այցով և արված հայտարարություններով, ըստ որոնց` ոչնչի դիմաց, հենց այնպես հանձնվելու են ռազմավարական նշանակության միջպետական ճանապարհն ու հարակից 3 գյուղատեղիները (հանձնվող 4-րդ գյուղատեղին գտնվում է Բերքաբերում` Բերքաբերի (Ջողազի) ջրամբարի) դիմաց։
Գյուղերում հավաքված մարդիկ վճռական են տրամադրված և հայտարարում են` ինչ էլ լինի` միասնական ոտքի են կանգնելու և թույլ չեն տալու Փաշինյանին իրագործելու իր հերթական դավաճանական ծրագիրը։