Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տարածքում, մասնավորապես բաց խորանի մոտ, հավաքված են քաղաքացիներ, հանրային ու քաղաքական գործիչներ՝ ի աջակցություն Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական եկեղեցու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վարդանանք» անունով շարժումը պատրաստվում են փետրվարի 24-ին ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: Ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է:
Նրանք դիմել էին Էջմիածնի քաղաքապետարան՝ ընդդեմ Վեհափառի ակցիա իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել է ու թույլ չի տվել ակցիա իրականացնել:
«Ամեն անգամ փորձում են վարկաբեկել և՛ հոգևոր առաջնորդին՝ Վեհափատռ Հայրապետին, և՛ Մայր եկեղեցուն, այն, ինչը վերաբերվում է մեր ազգային արժահամակարգին մեծ հակաքարոզչություն է արվում։ Այս ընթացքում որևէ պատարագի ժամանակ որևէ իշխանականի չենք տեսել, որ ներկա լինի»,-Մայր Աթոռի բակում, լրագրողնորի հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։