|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
«Հրապարակ» թերթը գրում է. Պատերազմի ժամանակ վնասված տեխնիկայի գումարը նոր են փոխհատուցում: ՀՀ ՊՆ-ն դիմել է կառավարությանը՝ կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ-ին 75 մլն դրամ հատկացնելու հարցով։ Բանն այն է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ տարբեր ֆիզիկական ու իրավաբանական անձանցից, ըստ ՊՆ-ի, վերցվել են տրանսպորտային միջոցներ, որոնք վնասվել կամ ոչնչացվել են։
Ըստ նախագծի՝ խոսքը 52 ֆիզիկական ու իրավաբանական անձի պատկանող 52 տրանսպորտային միջոցի մասին է, որոնցից 6-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում եւ առկա չէ, իսկ 46-ը վնասված վիճակով վերադարձվել է սեփականատերերին եւ կարող է օգտագործվել նպատակային նշանակությամբ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում