կարևոր
3919 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-22 16:54
Քաղաքական

Աշխատելու ենք իրական տոպոգրաֆիկ քարտեզներով․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

Աշխատելու ենք իրական տոպոգրաֆիկ քարտեզներով․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

«Սահմանազատման գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ են կամ քարտեզի տիպի սխեմաներ, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են։ Օրինակ՝ 1975թ․ քարտեզը 1974-79թթ․ մասնագիտորեն կազմված և տպագրված, 22 կտորից բաղկացած ֆրագմենտներ է»,- նշեց նա։

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ կողմերը միատեսակ են ընկալում սահմանազատման գործընթացը և աշխատանքի ձևը։

«Այս անգամ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել ենք հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի մեր աշխատանքների ինստիտուցիոնալ ընթացքը»,- նշեց Մհեր Գրիգորյանը։