Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վահան Քերոբյանը դավադիր պատերազմի ու Արցախի հանձնման ամենաթեժ օրերին ոչ թե դուրս եկավ Փաշինյանի դեմ, այլ սեղմեց նրա այն նույն ձեռքը, որն օրեր առաջ ստորագրել էր Արցախի շրջանների հանձնման դավաճանական ակտը:
Ավելին՝ նա պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո, երբ ամենադաժան ձևով խոշտանգվում էին հայ գերիները, երբ Ադրբեջանը նորանոր օպերացիաներով ձեռք էր գցում նոր գերիների, երբ Փաշինյանը շարունակական դավաճանությամբ ու բանավոր ըմբռնումներով ամեն օր թշնամուն էր հանձնում նոր ռազմավարական դիրքեր ու տարածքներ, մոլեգին ձևով լծվել էր փաշինյանական ադրբեջանաթուրքամետ թեզերի պրոպագանդմանն ու դժոխքի մեջ հայտնված հայ ժողովրդին փորձում էր համոզել, թե ապագան պետք է փնտրել թյուրքական մահաբեր ալյանսի մեջ:
Փաստենք՝ վերոնշյալը հենց Փաշինյանի և նրա խունտայի կողմից գեներացվող կործանարար և մահաբեր թեզն է: Հետևաբար՝ այն տեսակետը, թե Վահան Քերոբյանն իբր քաղաքականությամբ չի զբաղվել և միայն իբր ոլորտով՝ տնտեսությամբ է զբաղվել, կամ մեծագույն մանկամտություն է, կամ նրան փրկելու զուր ջանք. Քերոբյանը մոլեգին կերպով մասնակցել է Փաշինյանի՝ ՀՀ-ն թուրքական վիլայեթի վերածելու գործողություններին:
Կարող է Քերոբյանը հասանելի է եղել իր գործընկեր գործարարներին (ինչպես պնդում են ոմանք), կարող է որոշ հարցեր է լուծել, կարող է ուսապարկով, սուրճը ձեռքին շատ է քայլել կառավարական մի շենքից մյուսը, կարող է տնտեսության համար արել է օգտակար բաներ կամ ձախողել է շատ ոլորտներ, կարող է լինեն էլի մի քանի նման «կարող է»-ներ, բայց հիշեցնենք՝ մենք ապրում ենք (դեռևս) պետության մեջ, որտեղ կա գաղափարախոսություն, համակարգ, պետական ընթացք, և դրանք կրող ու առաջնորդող իշխանություն:
Եվ որքան էլ փորձ արվի տնտեսական մանր հարթությունների ու այսրոպեական շահերի մեջ Վահան Քերոբյանին ներկայացնել իբրև նվիրյալ կամ շատերին հասանելի, միևնույն է՝ նա, իբրև նախարար, պատմության մեջ կմնա իբրև փաշինյանական հանցավոր ու կործանարար օրիենտացիայի վառ ներկայացուցիչ:
Պարզ է՝ Վահան Քերոբյանին Փաշինյանի հանցավոր ռեժիմը խժռում է, և խժռելու բոլորին անխտիր, բայց Վահան Քերոբյանը երջանիկ պետք է լինի, որ դատվի ինչ-որ խրթին քրեական գործով, դեռ ավելին՝ իրեն հայտարարի անմեղ (միգուցե և այդպես է):
Վահան Քերոբյանը, ինչպես Փաշինյանի հանցավոր ռեժիմի ամեն մի օղակ, պետք է դեռ պատասխան տա սերունդների ու պատմության առաջ»: