Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին, հայտարարեց, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Բնականաբար, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են խախտումներ թույլ տված կազմակերպությանը կառավարության դեկտեմբերի 14-ի որոշմամբ հատկացրել 1,8 միլիարդ դրամ ֆինանսավորում։ Նախարարն ասում է՝ այդ գումարը կառավարությունը հատկացրել է ԱՆԻՖ-ին՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերության կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով։ Ուշագրավ է, որ կառավարության համապատասխան որոշման մեջ (N 2189-Ն) «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալի համալրման մասին ոչինչ ասված չէ։
Նշված գումարը հատկացվել է ԱՆԻՖ-ին դեռևս 2022 թվականին, երբ հաստատվել է ՀՀ 2023 թվականի պետբյուջեն (տես՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշումը)։ Նշված գումարը ներառված է եղել վարչապետի աշխատակազմի բյուջեում, քանի որ այդ ժամանակ ԱՆԻՖ-ը գործել է այդ կառույցի ենթակայության տակ։ 2023 թվականի ամռանը կառավարող գերատեսչությունը փոխվել է, և ԱՆԻՖ-ը անցել է էկոնոմիկայի նախարարության լիազորության տակ։ Իսկ հատկացված բյուջեն, պարզ չէ, թե ինչու, ժամանակին չի տեղափոխվել։ Դա կատարվել է միայն 2023 թվականի դեկտեմբերին վերը նշված որոշմամբ։
Այսինքն, գումարը 2189 որոշմամբ ոչ թե հատկացվել է ԱՆԻՖ-ին, այլ պարզապես մի գերատեսչության բյուջեից տեղափոխվել է մյուսին, իսկ հատկացումը կատարված է եղել դեռևս 2022 թվականին 2111 որոշմամբ։ Գումարը փոխանցվել է ԱՆԻՖ-ին կանոնադրությամբ իրեն վերագրված գործառույթների ընթացքն ապահովելու համար, այլ ոչ թե մեկ հատուկ ծրագրի կամ նպատակի համար, ինչը հստակ արտացոլված է կառավարության վերը նշված որոշումներում (2189 որոշման հավելված 5)։ Այս համատեքստում պետք է ընդգծել հետևյալը: Կառավարության որոշման համաձայն՝ ԱՆԻՖ-ին փոխանցվել է 1,8 միլիարդ դրամ արդյունքային մի շարք չափորոշիչներ ապահովելու համար, այս գումարը պետք է ծախսվեր ԱՆԻՖ-ի գործառնական ծախսերի համար: Սա չի նշանակում, որ չափորոշիչներն ապահովելու համար նախատեսված էր այդ գումարը ԱՆԻՖ-ից փոխանցել «Ֆլայ Արնային» որպես կապիտալ:
Հավելվածում, բացի «Ֆլայ Արնան», նշված են նաև առանցքային կատարման մի քանի այլ ցուցանիշներ, որոնք ոչ մի ձևով կապ չունեն «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալի հետ: Գումարը փոխանցվել է ԱՆԻՖ-ի հաշվին, որպեսզի ծախսվի նրա գործառնական ծախսերի համար: Խնդիրն այն է, որ կա նաև կառավարության 2021 թվականի թիվ 1701-Ն որոշում, որի համաձայն, ԱՆԻՖ-ին հատկացված է եղել մեկ այլ գումար այն ժամանակ դեռևս ստեղծվելիք «Ֆլայ Արնայի» կապիտալը համալրելու նպատակով: Պարզապես «Ֆլայ Արնային» փոխանցելու ժամանակաշրջանը համընկել է 1,8 միլիարդի ստացման ժամանակաշրջանի հետ։ Տեխնիկապես համընկել է, սակայն դրանք գործնականում իրար հետ որևէ կապ չունեն:
Ընդ որում՝ ԱՆԻՖ-ը դրամաշնորհը պետք է ստանար ոչ թե տարեվերջին, այլ տարեսկզբին, կամ առնվազն եռամսյակային կտրվածքով, քանի որ այդպես է նախատեսված եղել վերը նշված 2111 որոշմամբ։ Այդ գումարը, ինչպես և նախորդ բոլոր տարիներին, հատկացվել է ԱՆԻՖ-ին իր ամբողջ տարվա գործառնական ծախսերի ֆինանսավորման համար: Հիմա ֆինանսների նախարարն ասում է, որ խախտումներ են գտել, և, ըստ էության, ստացվում է, որ ապատեղեկացնում է հանրությանը, թե գումարը տրամադրվել է «Ֆլայ Արնային»։ Հետաքրքիր է, ո՞րն է նման մանիպուլ յացիայի իմաստը և նպատակը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում