կարևոր
4000 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-29 12:55
Քաղաքական

Սիլլոգիզմ ՀՅԴ-Արամի և ՔՊ-Նիկոլի մասին․ Վահե Սարգսյան

Սիլլոգիզմ ՀՅԴ-Արամի և ՔՊ-Նիկոլի մասին․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը գրում է

«Սիլլոգիզմ ՀՅԴ-Արամի և ՔՊ-Նիկոլի մասին

- այսօր՝ հունվարի 29-ին, Արամ Մանուկյանի հիշատակի օրն է,

- Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին Հանրապետության, այն է՝ հայոց անկախ պետականության հիմնադիրն է՝ հայության հայրենիքում պետականության վերացումից (Բագրատունյաց թագավորություն, 1045 թ.) 873 տարի, իսկ Կիլիկյան Հայաստանում հայոց պետականության վերացումից (1375 թ.)՝ 543 տարի անց,

- Արամը Դաշնակցության գործիչն էր. նա 1917 թ. դեկտեմբերի 18-ին Թիֆլիսից Երևան ժամանեց, 1918 թ. Մայիսյան հերոսամարտերը կազմակերպեց, Արարատյան դաշտավայրի քաոսը հաղթանակի վերածեց ու պետականության հռչակման համար համար տարածք ապահովեց ՀՅ Դաշնակցության որոշմամբ ու համակարգմամբ. ծնվեց հայոց նոր շրջանի պատմության հրաշքը՝ անկախ պետականությունը,

- ՀՀ ներկայիս իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ատում են թե՛ Արամին, թե՛ Դաշնակցությանը. նրանք անհաղորդ են թե՛ Արամի, թե՛ նրա պատմական առաքելության հետ,

- որևէ աղերս չունենալով Արամի ու Դաշնակցության հետ, ավելին՝ կատաղի պայքարելով Արամի, Դաշնակցության ու վերջինիս ստեղծած արժեքների դեմ, Փաշինյանի իշխանությունը խորքի մեջ պայքարում է հայոց պետականության դեմ,

- Արամին, նրա գործը, հայոց պետականության վերականգնման ճակատագրական դրվագի մասին այսօր, այս ժամերին հիշում են Դաշնակցության, այլ ոչ ՔՊ-ի գրասենյակներում. ՔՊ-Նիկոլի՝ իբր պետականության (ՀՀ-ի) համար պայքարելու մասին հայտարարությունները սեփական դավաճանությունները քողածածկելու պարզունակ հնարք են,

- Դաշնակցությունն իր Արամներով հայոց պետականության ստեղծման ու գալիք հաղթանակների, ՔՊ-ն՝ իր Նիկոլներով՝ հայոց պետականության կործանման խորհրդանիշն է:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում երկու իրարամերժ, հակադիր ու իրար բացառող, հայոց պատմության պայծառ և սև էջերը, հաղթանակների ոգին ու դավաճանությունը խորհրդանշող անձանց լուսանկարները իրար կողք ներկայացնելու համար»: