Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշումը, հայտարարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն:
Կառավարությունից մանրասմանում են՝ համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր և բավարարեն բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուի հավակնորդը (այսուհետ՝ Հավակնորդ) կարող է լինել 65 տարին չլրացած վերջին 10 տարում միայն Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին։
Հավակնորդը սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ընտրությանը մասնակցելու համար վերոնշյալ անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև իր հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալները: Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են հայերեն՝ բացառությամբ ինքնակենսագրականի, որը բացի հայերենից ներկայացվում է անգլերեն կամ ֆրանսերեն: Օտար լեզուներով փաստաթղթերը հայերեն են թարգմանվում նոտարական գործողություններին մասնակցող որակավորման վկայական ունեցող թարգմանչի կողմից:
Փաստաթղթերը պետք է ուղարկվեն բացառապես [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի փետրվարի 20-ը՝ ներառյալ:
Ընտրությունն անցկացվելու է երկու փուլով, որոնցից առաջինը փաստաթղթային ստուգման փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի: Փաստաթղթային ստուգման արդյունքներով Հանձնաժողովը հաստատում է ընտրության հարցազրույցի փուլ անցած Հավակնորդների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը, վայրը: Հարցազրույցի մասնակից Հավակնորդները ծանուցվում են հարցազրույցի իրենց անհատական ժամերի մասին:
Հարցազրույցն ընթանում է երեք մասով՝ 1) անձնական հատկանիշների, ինչպես նաև մասնագիտական փորձառության ստուգում (առավելագույնը՝ 30 միավոր), 2) մասնագիտական որակների ստուգում (առավելագույնը՝ 50 միավոր), 3) լեզվական կարողությունների ստուգում (առավելագույնը՝ 20 միավոր)։ Թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորն է 100-ը:
Հանձնաժողովի անդամների կողմից հարցազրույցի բոլոր մասնակիցների անհատական գնահատումն իրականացնելուց հետո հանձնաժողովի նախագահը կազմակերպում է գնահատման ենթակա յուրաքանչյուր չափանիշով հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի միասնական միավորների հաշվարկումը և գնահատման թերթիկի կազմումը՝ համաձայն 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման № 3 հավելվածով սահմանված նմուշի, ապա մասնակիցներից յուրաքանչյուրի գնահատման թերթիկների հիման վրա հանձնաժողովի նիստը վարողը կազմակերպում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակի նախագծի կազմումը և այն ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը։
Մանրամասները՝ հղումով։