կարևոր
2776 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-21 11:46
Քաղաքական

Անցել է 15 օր` դեռ նշանակումներ չեն արվել․ «Հրապարակ»

Անցել է 15 օր` դեռ նշանակումներ չեն արվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Դեկտեմբերի 6-ին ՔՊ-ն հայտարարեց, որ միակողմանիորեն խզում է Գյումրիում 2021 թվականին` ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան դաշինքի» հետ կնքած համագործակցությունը եւ դառնում է ընդդիմություն: Նույն օրը ՔՊ-ական պաշտոնյաները հրաժարականներ տվեցին պաշտոններից, իսկ նրանք բավականին շատ պաշտոններ ունեին, քանի որ Բալասանյանները, ըստ էության, 2021-ին զիջել էին իշխանությունը ՔՊ-ին, իրենց պահելով միայն քաղաքապետի նոմինար պաշտոնը: Պարզվեց` ՔՊ-ն դրանից էլ է դժգոհ՝ ամբողջ իշխանությունն է ուզում: Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ինչ եղան թափուր պաշտոնները, դրանցից քանիսն են զբաղեցվել այս ընթացքում` արդեն 15 օր է անցել «ապահարզանից»:

Մեզ ասացին, որ Գյումրու քաղաքապետարանում թափուր էին 2 փոխքաղաքապետի, նրանց օգնականների, 1 խորհրդական, ծրագրերի եւ արտաքին կապերի, համայնքի անշարժ գույքի կառավարման, տրանսպորտի, առեւտրի, ինքնակամ շինությունների բաժնի ղեկավարների, քաղաքաշինության բաժնի պետի տեղակալի պաշտոնները: Սակայն դեռեւս նոր նշանակումներ չեն արվել: Նախ պետք է նշանակվեն փոխքաղաքապետերը, ապա նրանց կողմից համակարգվող բաժինների ղեկավարները: Բոլոր թափուր հաստիքների փոխարեն պետերի պարտականությունները կատարում են տեղակալները, որտեղ տեղակալ չկա՝ գլխավոր մասնագետը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում