կարևոր
2569 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-15 18:50
Հասարակություն

Երևանում բացվել է Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչությունը

Երևանում բացվել է Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչությունը

Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով այսօր Հայաստանում բացվել է Ռուսաստանի արտահանման կենտրոնի (ՌԵԿ) ներկայացուցչությունը։ Այս մասին դեկտեմբերի 15-ին Երևանում հայտարարել է ՌԴ կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա նշել է, որ անցնող տարում կենտրոնի աջակցությամբ կազմակերպվել և իրականացվել է 18 տարածաշրջանային առաքելություն Ռուսաստանի տարբեր շրջաններից։

 «10 ամիսների ընթացքում ՏԷԿ խմբի կողմից Հայաստանի շուկա արտահանման խթանման աշխատանքների շրջանակներում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 304 ինքնատիպ արտահանողների՝ 57 գործարքով։

Մենք շարունակում ենք զարգացնել նաև ներդրումային համագործակցությունը Հայաստանի հետ։ Այստեղ աշխատում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ, և նրանց մի մասը երկրի խոշոր հարկատուներն են։

2023 թվականի փետրվարի 8-ին վերագործարկվել է Ռուս-հայկական գործարար խորհուրդը, և մենք ակնկալում ենք, որ այս հարթակը լուրջ աջակցություն կդառնա մեր բիզնեսների փոխգործակցության համար։

Բացի այդ, մենք ակտիվորեն աշխատում ենք փոքր և միջին բիզնեսի համագործակցության ուղղությամբ։ Հայկական և ռուսական ընկերությունների միջև ստորագրվել է 10 պայմանագիր և սկսվել են բանակցություններ ցորենի, կանաչ հնդկաձավարի, վարսակի ալյուրի և այլ ապրանքների մատակարարման շուրջ։

Մենք ակտիվորեն համագործակցում ենք բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման ոլորտում, և այստեղ ունենք նաև համատեղ ծրագիր»,- ընդգծել է ռուս պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ 2023 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան իրականացվել է 269 000 զբոսաշրջային ուղևորություն և, ըստ ՌԴ-ի տվյալների, Հայաստան է ժամանել 843 000 ռուս զբոսաշրջիկ։

«2023 թվականի հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում մեր երկրների միջև ստորագրվել է զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզ։ Այս պահին Ռուսաստանը և Հայաստանը ուսումնասիրում են 2024 թվականին զբոսաշրջության ներկայացուցիչների համար ոլորտային բիզնես առաքելություն կազմակերպելու հնարավորությունները՝ մեր երկրների զբոսաշրջային ներուժը խթանելու նպատակով»,- եզրափակել է Օվերչուկը։