կարևոր
6769 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-09 12:42
Քաղաքական

Հարկեր ու տուգանքներ՝ հանուն մի խմբակի ամանորյա տժժոցների

Հարկեր ու տուգանքներ՝ հանուն մի խմբակի ամանորյա տժժոցների

Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին շարունակում է լուծել «հույժ կարևոր հարցեր». նա վարչական շրջաններին է հատկացնում կլորիկ գումարներ, որոնցով կազմակերպվելու են ամանորյա քեֆ-ուրախությունները կամ, ավելի ճիշտ կլինի ասել, տժժոցները:

Ինչո՞ւ տժժոցներ, քանզի հազիվ թե տոնական այդ հավաքները լինեն բարձր մակարդակի հանդիսույթներ, հրավիրվեն չստրկացած մտավորականներ, լինեն իմաստալից ելույթներ ու խոսքեր, իմաստավորվի անցնող տարին, մատնանշվեն ծանրագույն կորուստներն ու բացթողումները ևն: Դա չի՛ կարող լինել, քանի որ բարձր մակարդակի հանդիսույթ կարող են կազմակերպել ազգային-պետական բարձր գիտակցության կրող անձինք. Նիկոլ Փաշինյանի ազգակործան խմբակի մաս կազմող կամ դրա քաղաքականապես գարշահոտ ֆիլիալ հանդիսացող Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության պարագայում ընդամենը կարող է լինել անգիտակից տժժոց ու խրախճանք ժանտախտի օրերին:

Բայց Արցախ-Հայրենիքը օրը ցերեկով թշնամուն նվիրած ու Ադրբեջանի մաս ճանաչած Փաշինյանի դավաճանական խմբակից ու նրա ֆիլիալ Արամ Սարգսյանի «Հանրապետությունից» այլ բան սպասելը, քան Ամանորին տժժալն է, մեծագույն միամտություն կլիներ, և այս ամենին կարելի էր ըմբռնումով մոտենալ, եթե չլիներ մի իրողություն. այդ տժժոցները նախաձեռնվում են ծանրագույն օրեր ապրող հայ ժողովրդի գրպանի, հարկերի ու տուրքերի, գույքահարկերի, տուգանքների ու հազար ու մի հնարովի վճարներից գոյացող քաղաքային բյուջեի հաշվին: 

2023-ին մեծագույն կորուստներ գրանցած երկրում քեֆ ու խրախճանք կազմակերպելու բարոյական ասպեկտը դեռ մի կողմ, բայց եթե անգամ անհագ տժժալու ցանկությունը խեղդում է, կարելի էր, չէ՞, սեփական գրպաններից փող հավաքել ու հավաքվել իրար գլխի՝ խրախճանքի: Ո՞վ է իրավունք տվել քաղաքացիներից գանձված միջոցները յուրացնել սեփական քմահաճույքով ու տժժալու նպատակով:

Պարզ է՝ պետական գիտակցություն չունեցող և փողոցից պաշտոնների հայտնված փաշինյանական խմբակի պատկերացումներում պետական-համայնքային բյուջեն ոչ այլ ինչ է, քան գավառական բարքերին վայել անխնա խժռելու, լափելու ու տժժալու միջոց, հնարավորություն, որը նման մասսաներին ընձեռնվում է երևի թե 100 տարին մեկ: Չի բացառվում՝ շուտով իրենց հարսանիքներն ու ծննդյան օրերը պետական գնումներով անեն, ինչպես Ամանորի ծախսերը:  

Ֆինանսների նախարարությունից պարզաբանում ենք պահանջել՝ Ֆինանսների նախարարությունից պարզաբանում ենք պահանջել՝

- արդյո՞ք պետական կամ համայնքային բյուջեները պլանավորելիս նախատեսվում է նման ծախս,
- որքանո՞վ է ընդունելի կամ օրինական՝ աշխատակազմերի կողմից ճաշկերույթներ ու խրախճանքներ կազմակերպել ՀՀ քաղաքացիների կողմից ձևավորվող բյուջեների հաշվին:

 

Վահե Սարգսյան