կարևոր
3094 դիտում, 2 տարի առաջ - 2023-12-07 16:27
Քաղաքական

Քայլիստները հող են պատրաստում Հայաստանն ադրբեջանցիներով լցնելու համար․ Գագիկ Համբարյան

Քայլիստները հող են պատրաստում Հայաստանն ադրբեջանցիներով լցնելու համար․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կապիտուլյանտ Ալենը հող է նախապատրադտում Հայաստանը թուրքերով լցնելու համար ու զառանցում է, թե բա «չի բացառվում, որ հայերն էլ գնան Ադրբեջանում ապրեն»...

Ալե՛ն, թուրքերը հարյուր հազարներով հաստատ կգան Հայաստան, այսինքն իրենց ղեկավարի ասած` Արևմտյան Ադրբեջան, որ հենց տեղում մորթեն քաղաքականությամբ չզբաղվող ու թուրքից խաղաղություն մուրացող զանգվածին...

Իսկ հայերը, ովքեր լավ են հիշում Սումգայիթը, Բաքուն և 100 հազարից ավելի արցախցիների «սպիտակ ցեղասպանությունը» համեմված մասսայական սպանություններով չեն կարծում, որ գնան Բաում կամ ազերիական որևէ բնակավայրում ապրեն...

Ալե՛ն, ի դեպ, առաջինը մորդ ու կնոջդ կուղարկես Բաքու ապրելու...»։