Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան, եւ հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում:
«Հարգելի գործընկերներ,
Մեր նստաշրջանը տեղի է ունենում աշխարհաքաղաքական անկայուն միջավայրում, ուր հարցականի տակ են հազարավոր անմեղ մարդկանց հիմնարար իրավունքները են, հազարավոր մարդիկ տառապում են պատերազմի և ագրեսիայի պատճառով։
Ցավոք, մեր տարածաշրջանը նույնպես վերածվել է հակամարտության փոթորկուն խաչմերուկների։
Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, միջազգայնորեն ճանաչված հանցագործություն է՝ նպատակադրված վերացնելու կոնկրետ էթնիկ խմբի։ Եվ, այնուամենայնիվ, այս ողբերգությունից կարելի էր խուսափել, եթե միջազգային հանրությունը հետաքրքրված լիներ։ Կանխորոշվող աղետի մասին մեր զգուշացումներն ու տագնապներն անպատասխան մնացին, իսկ միջազգային հանրության շարունակվող անհամարժեք արձագանքը կանաչ լույս վառեց, և պատասխանատվության չենթաված Ադրբեջանը ռազմական նոր հանցագործություններ իրականացնի։
Ադրբեջանի կողմից իրականացված սովի ցեղասպանական շրջափակումը մեկ նպատակ ուներ՝ իր երեքհազարամյա հողից ու հայրենիքից դուրս մղելու Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությանը։
Մոտ 150.000 հայեր, այդ թվում՝ պատերազմի ժամանակ տեղահանվածները, բռնի տեղահանության արդյուքում հայտնվեցին Հայաստանում։
Հակառակ նոյեմբերի 9-ի հայտարարության, Ադրբեջանում ապօրինաբար առևանգվել և կալանավորվել և պահվում են շուրջ 55 հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրված քաղաքական ղեկավարությունը։ Իրականում նրանք ալիևյան ռեժիմի քաղբանտարկյալներ են։
Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է հայկական հարուստ մշակութային և կրոնական ժառանգության վերացման փաստագրված քաղաքականություն։
Ավելին, Ադրբեջանի կողմից շարունակվում են օկուպացված մնալ Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքներ, և շարունակվում է Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է հռետորաբանությունը։
Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բարձր է գնահատում միջազգային մարդասիրական օգնությունը։ Բայց այն, ինչի նրանք ձգտում են, իրենց ապահով վերադարձն է իրենց հայրենիք: Ոչ ոք չի կարող նրանց զրկել սեփական ՀԱՅՐԵՆԻՔ-ում ապրելու և ինքնորոշվելու իրավունքից։
Մենք պետք է գիտակցենք, որ Ադրբեջանի բռնապետիրական ռեժիմը չի կարող հայերի իրավունքն ու անվտանգությունը երաշխավորել, և խաղաղության համաձայնագիրն, ըստ էության, կհանգեցնի էթնիկ զտումների։
Մեր կազմակերպության նկատմամբ վստահությունը կախված է նաև մեր անհատական պատասխանատվությունից: Ահա, թե ինչու եմ կոչ ուղղում իմ գործընկերներին՝ սատարել իրական արդարությունը, իրական ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Արդյոք մենք բավարար ջանքեր ենք գործադրում ներկայիս կամ ապագա պատերազմներն ու ցեղասպանությունները խանխարգելելու համար:
Առաջարկությունս մեկն է՝ մեր կազմակերպության հանձնառություններիի շրջանակում իրական՝ ջանքեր գործադրենք, իրական անվտանգային մեխանիզմներ և երաշխիքներ գործադրենք, որպեսզի կարողանաք ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձը սեձական Հայրենիք։
Հակառակ դեպքում, մենք բոլորս հերթական ողբերգության և պատերազմի վկան ենք դառնալու՝ կիսելով ողջ պատասխանատվությունը»։