Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը այն պատգամավորներից եւ քաղաքական գործիչներից է, որը եւս ունի լրագրողական անցյալ։ Նա դաշտ է մտել 2018 թվականի հեղափոխությունից հետո։
Ուշագրավն այն է, որ հենց 2018 թվականի մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, Բաբկեն Թունյանը նոր մեքենա է գնել։ Այս մասին տեղեկանում ենք Բաբկեն Թունյանի՝ 2023 թվականի մայիսի 31-ին ներկայացրած 2022 թվականի եկամուտների եւ գույքի հայտարարագրից։ Մեքենան Mercedes Benz մակնիշի է՝ արտադրված 2004 թվականին։ Թունյանը, ըստ հայտարարագրի, ունի մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերվել 1994 թվականին համատեղ սեփականությամբ Դավթաշեն վարչական շրջանում։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն դրամ, որին կից նշված է, որ այս գումարը հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մայր գումարի մնացորդն է։ Թունյանը 2022 թվականի հուլիսից զբաղեցնում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 779 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները 1200 ԱՄՆ դոլար եւ 1 մլն 200 հազար դրամ։
Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 8 մլն 465 հազար դրամ, որից 8 մլն 354 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 111 հազար դրամը քաղաքացիական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է ՀՀ պետական կառավարման ակադեմիայից։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում