Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության հետ հանդիպում է ունեցել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նա քննադատելով իսրայելական իշխանությունների գործողությունները և միևնույն ժամանակ անդրադարձել Հայաստանին՝ հնչեցնելով կոշտ ձևակերպումներ։
Մասնավորապես Իսրայելին անվանել է «ահաբեկչական պետություն»։
«Տարիներ շարունակ Հայաստանը վազեց մեր երկրի հողերին վերաբերող սին երազանքների հետևից։ Բայց Ղարաբաղի պատերազմում ստացավ իր դասը և նստեց տեղը։
Հիմա էլ Իսրայելի ղեկավարներն են սկսել նմանօրինակ անհեթեթություններ անել։ Հոգ չէ, թող ընդհանրապես չանհանգստանան, մեկ է, նրանց էլ է վերջում հիասթափություն սպասում։
Քանի դեռ մենք՝ 85 միլիոնս, սրտով միասնական ենք, ոչ ոք չի կարողանա մեր մեջքը գետնին տալ»,- հույս է հայտնել Էրդողանը։