|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Իրավունք» թերթը գրում է. «Կապանում «Շանթ» դաշինքով առաջադրված, գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանի վարկանիշը, ում բացահայտ եւ ոչ բացահայտ սատարում է նաեւ երկրորդ նախագահի կրտսեր որդին, կապանցիների խոսքով՝ սրընթաց գահավիժում է: Աղբյուրի խոսքերով. «Ոչ իշխանության թեկնածուն ա մի բան, ոչ՝ Փարսյանը: Նրա հետ հույսեր էինք կապում, բայց հիմա տարբեր ուժեր են սատարում, ով իմանա՝ ինչի համար»:
Աղբյուրը նաեւ այն կարծիքին է, որ կապանցիների մոտ աճում է հիասթափությունը եւ մեծ հավանականությամբ՝ շատ քիչ մասն է մասնակցելու ընտրություններին: «Թշնամին քթներիս տակա հասել, ոչ սիրտ ունենք, ոչ՝ հավես»,- նշեց աղբյուրը:
Նկատենք, Կապանը քաղաքապետ է ընտրելու այս կիրակի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում