Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ հարկատուն Շրի և Հոպի Ինդույա եղբայրներն են, որոնց կարողությունը կազմում է 21 միլիադր դոլար: Վարկանիշային ցուցակը հրապարակել է բիտանական The Sunday Times թերթը:Այս մասին հաղորդում է ТАСС-ը:Այս բիզնեսմեն եղբայրները ծագումով Հնդկաստանից են:Նրանց գործունեության ոլորտներն են անշարժ գույքի բիզնես, բանկային և ռեստորանային բիզնես, նաև առևտուր:
Երկրորդ տեղում է ամերիկյան բիզնեսմեն Լեոնարդ Բլատավնիկը` 20,7 միլիարդ դոլար կարողությամբ, երրորդ տեղում` Դեյվիդ և Սայմոն Ռուբեն եղբայրները` 18,1 միլիարդ դոլար կարողությամբ:
Հինգերորդ տեղում է ռուս բիզնեսմեն Ալիշեր Ուսմանովը` 15,3 միլիարդ դոլար կարողությամբ, իսկ «Չելսի» ֆուտբոլային ակումբի տեր Ռոման Աբրամովիչը, որի կարողությունը 8 միլիարդ դոլար է, զբաղեցրել է 13-որդ տեղը: