Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ին, ՔՊ-ում կարեւոր հավաք է սպասվում, պատգամավորներին զգուշացրել են, որ խմբակցության նիստին բոլորի ներկայությունը պարտադիր է. դերաբաշխում են անելու՝ կապված հաջորդ օրը մեկնարկող քառօրյայի հետ, որի օրակարգում լինելու է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները եկող շաբաթ ԱԺ-ում են անցկացնելու։
ՔՊ-ականները պետք է նախապես պատրաստվեն, թե ինչ ելույթներ ունենան, ինչ հարցեր հնչեցնեն, ինչպես փառաբանեն առաջնորդին ու նրա կառավարությունը։ Երկրորդ կարեւոր իրադարձությունն էլ կա` խորհրդարան է գնալու Լեւոն Քոչարյանը, ում իշխանականները վախով եւ անհամբերությամբ են «սպասում»։ Նշենք, որ նիստերի օրակարգում 8 հարց է ընդգրկված, բյուջեի նախագծի քննարկումը, ըստ ամենայնի, մի ամբողջ օր կպահանջի, եթե ոչ ավելի։
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։