կարևոր
3730 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-26 22:13
Հասարակություն

Ի՞նչ քայլեր է պատրաստվում անել ընդդիմությունը, փողոցային պայքարը կվերսկսվի՞

Սեպտեմբերի 19-ի անհնազանդության ակցիաների ընթացքում ընդդիմությունը հստակ ճանապարհային քարտեզ է փորձել մշակել, անգամ վարչապետի անկուսակցական թեկնածու է ընտրվել, որի շուրջ, սակայն, կոնսոլիդացիա չի եղել. MediaHub-ի «Քաղաքական կուլիսներ» հաղորդման շրջանակում հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Այդ մարդը նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է։

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանին էլ է ներկայացվել այս անունը, հույս է եղել, որ նա էլ կմիանա և կողմ կլինի այս թեկնածուին։ Սակայն, ըստ էության, ՀՀ առաջին նախագահը դրական արձագանք չի տվել։

Թե կոնկրետ ինչ արձագանք է եղել և ի՞նչ է ասել Տեր-Պետրոսյանը, Արծվիկ Մինասյանը չհայտնեց՝ նշելով, որ այլ փակագծեր բացել չի կարող։

Անդրադառնալով ընդդիմության անելիքներին Արծվիկ Մինասյանը նշեց՝ ընդդիմությունը շարունակում է այս իշխանության դեմ պայքարը։ Այս պահին թեև ամեն ինչ արվում է միայն խորհրդարանի պատերից ներս, բայց, ըստ էության, փողոցային պայքարը վերսկսելու սցենարը ևս դիտարկվում է։ Այս պահին կոմիտեն մանիֆեստ է պատրաստում, որտեղ հստակ նշված է լինելու ճանապարհային քարտեզը, գործողությունների պլանն ու վարչապետի թեկնածուի անունը։

Նա հստակ ժամկետներ չնշեց, թե երբվանից կսկսվի փողոցային ընդվզումը՝ նշելով, որ ժամկետներ ներկայացնելն անշնորհակալ գործ է։

«Բայց գործընթացը եռում է»,- նկատեց Մինասյանը։

Ըստ նրա, եթե չհաջողվի «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չեղարկել, ապա նաև մանդատները վայր դնելու հարց կլինի։ Այդ փուլում փողոցային պայքարի մեկնարկն ավելի կարագանա։

Մանրամասները՝ MediaHub.am-ի տեսանյութում