|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Շուշիի մայր տաճարի գմբեթի՝ ադրբեջանցիների կողմից ապամոնտաժելու փաստին ԱԺ նիստում անդրադարձավ իշխող խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Շինարարական եւ «վերանորոգման» աշխատանքների ժամանակ քանդել են մայր տաճարի գմբեթը եւ վերադարձրել 1992թ․-ի վիճակին։ Գմբեթը դեռեւս 19-րդ դարի վերջին ունեցել է այն տեսքը, որն ուներ մինչեւ այն քանդելը»,-ասաց նա։
Վլադիմիր Վարդանյանի համոզմամբ՝ սա արվում է այն պատճառով, որ վերացնեն հայկական ինքնության հետքերը, ընդգծեն հայատյաց վերաբերմունքը, վերացնեն հայկական ճարտարապետական դոմինանտությունը, ընդգծեն, որ Ադրբեջանը չի հանդուրժի որեւէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում։
Պատգամավորը նշեց, որ դիմելու է համապատասխան միջազգային կառույցներին, նաև օրինագիծ է մշակելու։
Մանրամասն՝ տեսանյութում․