|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանը, ի պատասխան Երևանի խնդրանքի, սկսել է Հայաստանին մատակարարել 35 հազար տոննա նավթամթերք։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության խնդրանքի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել երկրին անհրաժեշտ նավթամթերքը, խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է», - հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը իր կայքում։
ՌԴ ԱԳՆ-ն հարկ է համարել շեշտել, որ Հայաստանում վառելիքի ոլորտում ծանր իրավիճակ է։