Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը։ Բաժանել ըստ «գույների»՝ սևեր և սպիտակներ, ըստ քաղաքական հայացքների՝ հեղափոխականներ և հակահեղափոխականներ, ըստ տրամադրության՝ ոգևորվածներ և հիասթափվածներ, ըստ ժամանակաշրջանի՝ ներկաներ և նախկիններ, ըստ մուծումների և լոյալության՝ օլիգարխներ և սեփականատերեր։
Էլի կան չափորոշիչներ, որոնցով «ժողովրդի» վարչապետը պառակտում, բաժանում, թշնամացնում է մարդկանց։
Հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները, որոնց գինը մենք կարող ենք վճարել պետության կորստի տեսքով։
Մեր երկրի համար չափազանց վտանգավոր է ներքաղաքական պայքարն արտաքին կողմնորոշումների դաշտ տանելը։ Վրաստանի և Ուկրաինայի օրինակները բոլորիս աչքի առաջ են։
Ինքնիշխանության թեմայով «ռազմահայրենասիրական» ելույթներ ունենալն ու հակառուսական իռացիոնալ քարոզ տանելը գործնականում նշանակում է խաղալ Թուրքիայի օգտին։
Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ անվտանգության առումով Հայաստանն ունի ՀԱՊԿ–ին այլընտրանք, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Գյումրիից, որ ՀՀ ինքնիշխանությունը Ռուսաստանից տարանջատվելն է, կա՛մ քաղաքական առումով անմեղսունակ են, կա՛մ թուրքական գործակալներ։ Ես հակված եմ երկրորդ վարկածին։
Թուրք–ադրբեջանական զույգը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը և մենք չպետք է կրկնենք նախկին սխալները։ Առավելևս չպետք է մատաղացու գառան պես հայտնվել գայլի բերանում։ Հատկապես երբ գայլը հարմար առիթի է սպասում և այդ առիթը ստեղծելու համար Հայաստանում հսկայական 5–րդ շարասյուն է ձևավորել։
Անվտանգության թեմայով առաջարկում եմ ընթերցել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանի ուշագրավ նյութը։