կարևոր
1762 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-26 12:15
Քաղաքական

ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ»

ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ականների ընդհանուր «չատն» այս օրերին ակտիվացել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գերլարված օրերին իշխանականներն առավել հաճախ են սկսել հրահանգներ ստանալ վերեւից, թե ամեն քայլափոխի ինչ խոսեն, ինչ գրառում անեն կամ իրենց հարցազրույցներում ինչ խոսեն:

ՔՊ-ականներին, մասնավորապես, հրահանգվել է ամեն քայլ անել թիմի հետ համաձայնեցված, առանց թիմի հետ քննարկելու ավելորդ բաներ չխոսել, որպեսզի հանրության՝ առանց այն էլ պրկված տրամադրություններն առավել չսրվեն, ու դժգոհության մեծ ալիքն իրենց նկատմամբ ավելի չմեծանա: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են հայտնում, ՔՊ-ականներին նաեւ հրահանգվել է այս օրերին գործել սինքրոն. ինչ-որ նոր թեմա են դաշտ նետում ու սկսում են ամբողջ թիմով նույն մոտիվներով գրառումներ ու հայտարարություններ անել, որպեսզի իրենց թեզերը համոզիչ լինեն հանրության համար:

Սրա մասին է փաստում նաեւ վերջին օրերին իշխանականների պահվածքը սոցցանցերում։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում սուր հակառուսական մոտիվներով որեւէ հայտարարություն է անում կամ էլ իրեն հռչակում է Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի «առաջամարտիկ», դրանից հետո ՔՊ-ականները սկսում են մեկ մարդու պես «վերեւից» գրված ու ուղարկված նույնաբովանդակ տեքստը «քոփի» անել ու դնել իրենց էջում՝ առանց իրենց սեփական կարծիքն արտահայտելու՝ իբրեւ համոզիչ փաստարկ Նիկոլ Փաշինյանի ասածներին:

Այս ողջ գործընթացն էլ ամենայն խստությամբ հետեւում է ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որպեսզի թիմակիցներն ավելորդ բաներ չխոսեն ու կատարեն հրահանգները:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում