Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգն այս թեմայով հանդես կգա գրավոր հայտարարությամբ:
«Արմենպրես»-ը Լարս Պատրիկ Բերգից տեղեկացավ, որ Եվրոպական հանձնաժողովին է ուղղվել նաև նամակ՝ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հարցով: Նամակը ստորագրողների թվում է նաև Լարս Պատրիկ Բերգը:
Նամակում կոչ է արվում ԵՄ-ին՝ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու էթնիկ զտումները:
Եվրոպական հանձնաժողովին նաև հարցեր են ուղղվել՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունն ի՞նչ է մտադիր անել՝ ի պատասխան Ստեփանակերտի վրա Ադրբեջանի հարձակման, ԵՄ-ն ի՞նչ պատժամիջոցներ է պատրաստվում կիրառել հրադադարի խախտման համար պատասխանատու Ադրբեջանի իշխանությունների դեմ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։