կարևոր
1153 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-19 16:18
Քաղաքական

Վերահաշվարկով ՔՊ-ն ինքնախայտառակվում է մինչև վերջ․ Գագիկ Համբարյան

Վերահաշվարկով ՔՊ-ն ինքնախայտառակվում է մինչև վերջ․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Իշխանական քայլիստները պահանջել են վերահաշվարկ... Պատկերացնում եք՝ ԻՇԽԱՆԱԿԱՆՆԵՐԸ կասկածում են, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել ձայների հաշվարկի կեղծում հօգուտ ընդդիմության... Վերահաշվարկի պահանջը հենց դա է նշանակում...

Այսինքն, այն, որ քայլիստներին ձայն էր տվել երևանյան ԸՆԴՀԱՆՈՒՐ ընտրողների ընդամենը 7 տոկոսը քիչ էր որպես խայտառակություն ժողովրդի անունից հակահայ և հակահայաստանյան ծրագրեր իրականացնող Նիկոլի և նրա թիմի համար, հիմա էլ հասկացնում են, որ այնքան ոչնչություն և «լոխ» են, որ լինելով իշխանություն նրանց քթի տակ ընդդիմությունը ձայների հաշվարկ է կեղծել...

Ինքնախայտառակվելով, բայց վերահաշվարկի միջոցով քայլիստները փորձելու են «հաղթել» Երևանի ավագանու ընտրություններում՝ ընդդիմությունից խլելով 1 մանդատ՝ չբավարարող 236 ձայնը...

Ըսկ կապիտուլյանտի և դրա թիմակիցների, դա ավելի հեշտ է կազմակերպել, քան «ավագանագողությամբ» զբաղվելը...

Հ.Գ. Հուսանք «վարունգը թարս կբուսնի» և քայլիստները ոչ միայն ձայներ չեն գողանա այլ ուժերից, այլև կկորցնեն...»: