|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նիկոլի «թվի» ներդրումները՝ կոկորդիլոսաբուծարանից մինչև «խելացի քաղաք» (լուսանկար)
Իշխանատեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ տնտեսական և ներդրումային հեղափոխություն իրականացնել մեր փոքր երկրում, ինչը երկար սպասեցնել չտվեց…
Իսկ մինչ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի հետևանքով ահագնացող տնտեսական ճգնաժամի դեմ, Հայաստանը դարձել է որոշ ներդրողների համար «նյու Վասյուկի», որտեղ Արարատում չկայացած կոկորդիլոսաբույծը հայտարարում է, որ 610 միլիոն դոլարով օդային տրամվայ կկառուցվի Գյումրիում, իսկ երեկ էլ ինչ-որ չինացի ներդրող հայտարարել է, որ 15 միլիարդ դոլարով 10-15 հազար բնակչությամբ «խելացի քաղաք» կկառուցվի Հայաստանում… Զավեշտը և ողբերգությունն այն է, որ այս ֆանտասմագորիկ և բացահայտ ուտոպիստական «ծրագրերը» գովազդելուն շատ ակտիվ լծված են իշխանության ներկայացուցիչները և հատկապես Նիկոլի թիմակիցները…
Հետաքրքիր է, նրանք այդքան պրիմիտիվ տգե՞տ են, թե՞ հասարակության մեծ մասին են հիմարի տեղ դրել և մտածում են, որ նորմալ որևէ մեկը կարող է հավատալ վերը նշված որևէ ծրագրի իրագործմանը Հայաստանում… Լավ կլինի Գյումրիում օդային տրմավայ կառուցողները ոչ թե խոսեն 610 միլիոն դոլար ուտոպիստական ներդրումների մասին, այլ գոնե 6 միլիոն դոլարի ներդրում անեն Շիրակի մարզկենտրոնում… Լավ կլինի` Նիկոլի ապագայում 15 հազար բնակչություն ունեցող «խելացի քաղաքով» հրճվող թիմակիցները մտածեն ահագնացող արտագաղթի և ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների մասին… Կոկորդիլոսաբուծարանի փոխարեն թող նիկոլականներից ինչ-որ մեկը հավաբնի ներդրող բերի…
Լավ կլինի` Նիկոլն ու իր թիմը վերջ տան իրենց կողմից «ներդրումային աղբի» տարածմանը, որը նաև հայտնվում է ԶԼՄ-ներում… Ամո՛թ է… Որքա՞ն կարելի է մարդկանց կեղծիքներով կերակրել…
Նիկոլը Վրաստանի իշխանությունների 0.1 տոկոսը չի անում Հայաստանի բնակչության համար, իսկ նրանց սպասարկողները և թիմակիցները զբաղված են հասարակությանը «Գյուլնազ տատի ներդրումային հեքիաթների» մատուցմամբ…
Հ.Գ. Գյումրվա օդային տրամվայի առաջին ուղևորը լինելու է «GarSarAlligator» բրենդային հագնված Նիկոլը, ով «Անասնաֆերմա» կայարանից կմեկնի «1984» կայարան, որի մոտ գտնվող գերժամանակակից «Դուխով» միջազգային օդանավակայանից հայկական արտադրության առաջին՝ «Nikcorde» գերձայնային ինքնաթիռով կուղևորվի Աննայի հովտում ծվարած հայաստանյան առաջին Սան-Նիկոլ «խելացի քաղաք»: