Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Նախօրեին մի քանի արցախահայեր կանգեցրել էին ռուս խաղաղապահների մեքենան, կասկածով, իբր խաղաղապահների մեքենայի մեջ գտնվող, խաղաղապահի համազգեստով անձանցից մեկը ադրբեջանցի է եւ որը չպետք է անցնի Արցախ։
Հետո տարածվեց այդ երիտասարդի լուսանկարն ու անձնագիրը, որը հերքեց պնդումը, թե երիտասարդը ադրբեջանցի է։
Մի քանի արցախցու անփույթ վարքի պատճառով ադրբեջանական մամուլը սկսեց իր համակարգված գրոհը, թե հայ անջատողականները հարձակվել են ռուս խաղաղապահների վրա եւ որ այդ կադրերը միտումնավոր տարածվում են Փաշինյանի և Արևմուտքի կողմից վերահսկվող ալիքներով՝ ռուս խաղաղապահներին վարկաբեկելու նպատակով։
Անհասկանալի է, տվյալ անձինք ինչպե՞ս են ենթադրել, որ այդ մեքենայով խաղաղապահները ադրբեջանցի են տեղափոխում, բայց ենթադրելի է, թե ում է ձեռնտու այս հակառուսական քարոզը։
Հետաքրքրական է՝ այս անձինք երբեւէ քննադատել են Նիկոլ Փաշինյանին, որ պատրաստվում է 400 հզ․ ադրբեջանցի բերել Հայաստան՝ վերաբնակեցնելու, կամ, որ Արայիկ Հարությունյանի ու Հայաստանի վարչապետի թեթև ձեռքով հարյուր հազարավորները հիմա բնակվում են Արցախի Հանրապետությունում։